Անահիտ Սաֆյանը նշանակվեց Վիճակագրության պետական խորհրդի անդամ

Կառավարությունն այսօրվա  նիստում որոշում կայացրեց  Անահիտ Սաֆյանին  նշանակվել Վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով:

«Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Անահիտ Սաֆյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (միջազգային վիճակագրական համագործակցության բնագավառ)»,- ասված է որոշման մեջ:

Leave a Comment