Ծառուկյանը պետք է արժանանա տիտղոսային մենամարտի իրավունքին․ UFC-ի նախագահ

UFC-ի նախագահ Դանա Ուայթն անդրադարձել է թեթև քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանին տիտղոսային մենամարտի հնարավորություն չտալու որոշմանը, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

«Արման Ծառուկյանը նման հնարավորություն ուներ։ Եվ դուք գիտեք, թե ինչպես ավարտվեց ամեն ինչ։ Հիմա նա պետք է կրկին արժանանա այդ իրավունքին։ Նա պետք է պայքարով վերադառնա տիտղոսին։ Ինձ չի հետաքրքրում վարկանիշը»,- ասել է Ուայթը:

Հունվարի 25-ին ժամանակավոր չեմպիոնի կոչման համար օկտագոն դուրս կգան բրիտանացի Փեդի Թիմբլեթը և ամերիկացի Ջասթին Գեյջին: Այս մենամարտի հաղթողը հետագայում տիտղոսային մենամարտում կմրցի գործող չեմպիոն Իլյա Տոպուրիայի հետ:

Leave a Comment