
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տարածքի պատճառով։ Ինչպես հայտնում է Baza-ի տելեգրամյան ալիքը, վարչապետի օդանավն ուղևորվել է դեպի այլընտրանքային օդանավակայան։
Փաշինյանի ACJ319 ինքնաթիռը մոտ մեկ ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով՝ սպասելով վայրէջքի թույլտվության, բայց այդպես էլ չի ստացվել։ Ինքնաթիռը, ի վերջո, վայրէջք է կատարել Պուլկովո օդանավակայանում։
Գիշերվա ընթացքում անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Մոսկվայի օդանավակայաններում հետաձգել է ավելի քան 170 չվերթ, հայտնում է ալիքը։
ՀՀ վարչապետը Գերմանիա կատարած այցից հետո պետք է մեկներ Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։