Եվս 39 մլն եվրո․ Փաշինյանի կառավարությունը շարունակում է մեծացնել պարտքը

11 Դեկտեմբերի, 2025

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար Երևան քաղաքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու նպատակով 2025 թվականի սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրա­պետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև կնքվել է վարկային համաձայնագիր որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացնել  39.0 մլն եվրո: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է նաև դրամաշնոր­հային միջոցների՝ 6.0 մլն եվրո հատկացում, որի համաձայնագիրը նույնպես կնքվել է նույն օրը:

Միաժամանակ նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացնել որոշակի գումար, որն ուղղվելու է ծրագրի իրականացման տեխնիկական աջակցությանը՝ որպես դրամաշնորհ:

Վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի ֆինանսական միջոցներում ներառ­ված չէ ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը, որն ուղղվելու է ՀՀ-ում ԱԱՀ-ի գծով պարտավորությունների վճարմանը: ՀՀ կառավարության կողմից վարկային ու դրամաշնոր­հային միջոցների համաֆինանսավորման չափը կկազմի 9.0 մլն եվրո, որից՝ 7.8 մլն եվրոն վարկային միջոցների գծով, իսկ 1.2 մլն եվրոն՝ դրամաշնորհային միջոցների գծով:Համաձայնագրով նախատեսված վարկային միջոցներն ուղղվելու են Երևանի ԱՏԳ կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացմանը, ապրանքների և ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաև խորհդատվական ծառայությունների մատուցմանը, իսկ դրամաշնորհային միջոցները՝ Երևանի ԱՏԳ կենտրոնի շինարարությանը և սարքավորումների ձեռքբերմանը։

Ծրագրի իրականացման շրջանակում նախատեսվում է կառուցել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն և ՀՀ ՊԵԿ վարչական շենք (վարչական շենքի կառուցման ծախսերն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի ներքին աղբյուրների հաշվին), որի ընդհանուր մակե­րեսը կազմում է 19.1 հա։ 13.5 հա-ն նախատեսվում է ԱՏԳ կենտրոնի և դրա ենթա­կառուց­վածքների համար, իսկ 5.6 հա-ն՝ վարչական շենքերի և դրանց ենթակառուցվածքների համար:

Համաձայնագրի վարկավորման պայմանները հետևյալն են.

  • վարկի գումար` 39 մլն եվրո,
  • վարկի արժույթ՝ եվրո,
  • Ծրագրի իրականացման համար ԵՄ Հարևանության ներդրումային հարթակից (EU NIP) կտրամադրվի 6 մլն եվրո դրամաշնորհ,
  • վարկը տրամադրվելու է երկու տրանշով, Տրանշ 1` 30 մլն եվրո, Տրանշ 2` 9 մլն եվրո,
  • վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող,
  • վարկի տարեկան տոկոսադրույք՝ 6-ամսյա Euribor + 1% մարժա,
  • վարկի սպասարկման գծով վճարումների հաճախականություն` կիսամյակային,
  • միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 1%-ի չափով, որը ենթակա է վճարման վարկային միջոցների հաշվին՝ առանձին յուրաքանչյուր տրանշի համար՝ ուժի մեջ մտնելու կամ հասանելի դառնալու ամսաթվին կամ դրանից հետո 7 օրվա ընթացքում,
  • պարտավորության վճար՝ տարեկան 0.5% դրույքաչափ, որը հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ՝ սկսած Համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո՝ Տրանշ 1-ի համար, և հասանելի դառնալուց հետո 60 օր հետո՝ Տրանշ 2-ի համար:
  • վարկի մայր գումարի մարումները կատարվելու են 22 հավասարաչափ կիսամյակային վճարումների միջոցով՝ առանձին յուրաքանչյուր տրանշի համար,
  • վարկի ժամկետ՝
  • Տրանշ 1-ի ժամկետ՝ Համաձայնագրի ստորագրումից հետո 15 տարի, որից արտոնյալը՝ 4 տարի,
  • Տրանշ 2-ի ժամկետ՝ տրանշի հասանելիությունից հետո 15 տարի, որից արտոնյալը՝ 4 տարի,
  • վարկի օգտագործված և չմարված ամբողջ գումարի կամ դրա մի մասի տոկոսադրույքը կարելի է փոխել լողացողից ֆիքսվածի՝ ՎԶԵԲ-ի ընթացակարգերին համապատասխան (նվազագույնը՝ 5 մլն եվրո),
  • վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ Համաձայնագրի ստորագրման ամսաթվից 5 տարի կամ ՎԶԵԲ-ի կողմից սահմանված և դրա մասին տեղեկացված որևէ այլ ուշ ամսաթիվ:

Այս համատեքստում, Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար կառաջացնի ֆինանսական պարտավորություններ:

 

Leave a Comment