Կիևը Վաշինգտոնի վարչակազմին է ներկայացրել իր պատասխանը Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման ԱՄՆ ծրագրի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
«Ուկրաինան չորեքշաբթի օրը Թրամփի վարչակազմին է ներկայացրել իր պատասխանը ԱՄՆ խաղաղության ծրագրի վերջին նախագծի վերաբերյալ, ինձ ասել են ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաները»,-գրել է նա X-ում։
Իր հերթին, Bloomberg-ը պնդում է, որ Կիևի իշխանությունները Վաշինգտոնին են ներկայացրել ԱՄՆ խաղաղության ծրագրի վերանայված տարբերակը։