Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և Միջազգային քրեական դատարանի դեմ ձեռնարկվող քայլերը։
«Մենք արդյունավետ քննարկում ունեցանք Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում և դրանից դուրս մեր ընդհանուր հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ։ Ես նաև ողջունեցի Թրամփի վարչակազմի քայլերը այսպես կոչված Միջազգային քրեական դատարանի դեմ»,-գրել է Սաարը X-ում։
Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ նա «պետքարտուղարին ասել է, որ հրեական պետության հետ հարաբերությունների վերականգնումը Բոլիվիայի հետ Իսրայելի կապերի ամրապնդման կարևոր գործընթացի մի մասն է լատինաամերիկյան երկրների հետ»։
Ավելի վաղ Իսրայելը և Բոլիվիան Վաշինգտոնում համաձայնության եկան վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել էին Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի ֆոնին։