Արգենտինան Մեծ Բրիտանիայի հետ քննարկում է 1982 թվականի Ֆոլկլենդյան կղզիների պատերազմի հետևանքով սահմանված ժամանակակից զենքի արտահանման վրա դրված սահմանափակումների մեղմացումը, հայտարարել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը The Daily Telegraph-ին տված հարցազրույցում։
«Աշխարհի տերությունները չեն կարող գործել առանց ռազմական հզորության։ Եթե երկիրը չի կարող պաշտպանել իր սահմանները, այն հաշվի չի առնվում միջազգային համատեքստում»,-ասել է նա։
Երբ Միլեին ուղղակիորեն հարցրել են, թե արդյոք Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև բանակցություններ են սկսվել զենքի վաճառքի վրա բրիտանական սահմանափակումները մեղմելու վերաբերյալ, նա դրական է պատասխանել։
Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը միջնորդի դեր է խաղում այս բանակցություններում՝ Արգենտինան դիտարկելով որպես «Հարավային Ատլանտիկայում և Անտարկտիդայում Ռուսաստանի և Չինաստանի դեմ կարևոր պատնեշ»։
Արգենտինայի առաջնորդը նաև ասել է, որ նախատեսում է այցելել Միացյալ Թագավորություն 2026 թվականի ապրիլին կամ մայիսին։