ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պլանավորում է հեռախոսազրույց ունենալ Կամբոջայի և Թաիլանդի առաջնորդների հետ՝ հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողներին։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ այս հակամարտությունը շարունակվում է արդեն երկար տարիներ։
«Ես այն արդեն մեկ անգամ լուծել եմ։ Կարծում եմ՝ կարող եմ դա անել բավականին արագ։ Կարծում եմ՝ կարող եմ նրանց համոզել դադարեցնել մարտական գործողությունները»,-ասել է նա։
Դեկտեմբերի 7-ին Թաիլանդ-Կամբոջա սահմանին տեղի ունեցան թեթև զենքերով բախումներ: Երկուշաբթի օրը Թաիլանդի թագավորական բանակը հայտնեց, որ կամբոջական ուժերը վաղ առավոտյան սկսել են հրետակոծել սահմանային գոտում գտնվող թաիլանդական դիրքերը:
Ի պատասխան՝ Թաիլանդի ռազմաօդային ուժերը հարձակվեցին Կամբոջայի ռազմական ենթակառուցվածքների վրա: Թաիլանդի ցամաքային ուժերը հայտնեցին, որ Կամբոջան երկուշաբթի և երեքշաբթի օրերին Թաիլանդի տարածքի վրա արձակել է BM-21 հրթիռներ՝ օգտագործելով նաև կամիկաձե անօդաչու թռչող սարքեր:
Թաիլանդցի զորքերը պատասխան կրակ են բացել՝ վերահսկողություն հաստատելու կարևոր տարածքների նկատմամբ և թշնամուն կորուստներ պատճառելու համար: Վերջին հաղորդագրությունների համաձայն՝ մարտերի ընթացքում զոհվել են առնվազն յոթ կամբոջացի և հինգ թաիլանդցի զինվորներ: