ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստեր կգումարեն

Ինչպես փոխանցում է Iravaban.net-ը, ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստեր կգումարեն։

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին` ժամը 13:00-ին, 314 դահլիճում:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը կկայանա դեկտեմբերի 16-ին՝ ժամը 09:00-ին, 114 դահլիճում:

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15:30-ին, 214 դահլիճում արտահերթ նիստ կանցկացնի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը :

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կհրավիրի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում:

Leave a Comment