Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահի հետ

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու Վաշինգտոնի ջանքերը, հայտնում է Reuters-ը։

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Թրամփը ասել է, որ նրանք կոչ է արել ԱՄՆ ներկայացուցիչներին ուղարկել Եվրոպայում Զելենսկու հետ շաբաթավերջին կայանալիք հանդիպմանը՝ հետագա քայլերը քննարկելու համար։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ 40 րոպեանոց քննարկում է ունեցել Թրամփի և եվրոպացի գործընկերների հետ՝ պարզելու, թե ինչպես առաջ շարժվել «այս թեմայի շուրջ, որը վերաբերում է մեզ բոլորիս»։

Այսպես կոչված E3 երկրների առանձին հայտարարություններում նշվում էր, որ առաջնորդները ողջունել են Թրամփի վարչակազմի միջնորդական ջանքերը՝ Ուկրաինայում ամուր և տևական խաղաղություն հաստատելու համար։

Leave a Comment