Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Թուրքմենստանում նախատեսվում է նախագահ Մասուդ Փեզեշկիանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
«Պարոն Պուտինը և պարոն Փեզեշկիանը շուտով կհանդիպեն, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը (Աբբաս Արաղչին) նույնպես հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա», – դեսպանի խոսքերն է մեջբերել Իրանի դիվանագիտական առաքելության Telegram ալիքը։
Ավելի վաղ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Արաղչին շուտով կայցելի Մոսկվա և Մինսկ, որտեղ նա նախատեսում է բանակցություններ վարել Ռուսաստանի և Բելառուսի իշխանությունների հետ։