Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և այլ եվրոպացի առաջնորդներ քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մակրոնը այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Սեն-Մալո քաղաքում Ouest-France հրատարակչության խմբի ընթերցողների հետ հանդիպման ժամանակ։
«Ես Սեն-Մալո քաղաքապետարանում էի, որպեսզի Ուկրաինայի վերաբերյալ հեռախոսազրույց ունենամ գործընկերների և նախագահ Թրամփի հետ։ Մենք 40 րոպեանոց քննարկում ունեցանք՝ այս հարցի շուրջ առաջ շարժվելու համար, որը մեզ բոլորիս է վերաբերում», – ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի առաջնորդը չի ներկայացրել զրույցի մանրամասները։
AFP-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին, հայտնել է, որ հեռախոսազրույցին մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։