Ռոնալդուի գոլն օգնեց Ալ Նասրին հաղթել Ալ Վահդային — Armsport.am

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը» ընկերական խաղում մրցեց ԱՄԷ-ի «Ալ Վահդայի» հետ։ Աբու Դաբիում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 4։2։

«Ալ Նասրի» կազմում գոլերի հեղինակ դարձան Կրիշտիանու Ռոնալդուն, Կինգսլի Կոմանը, Հարուն Կամարան և Սաադ Նասերը։

«Ալ Վահդայի» կազմում աչքի ընկան Ֆակունդո Կրուսպսկին և Դուշան Տադիչը (11-մետրանոցից)։

Leave a Comment