Մենք գերազանցելու ենք բոլոր ռեկորդները․ Թայսոնը հայտնել է իր և Մեյվեզերի մենամարտի ժամկետը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը հայտարարել է, որ իր և 5 քաշային կարգերում նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի ցուցադրական մենամարտը տեղի կունենա գարնանը։ Այս մասին հաղորդում է Source of Boxing-ը:

«Մենամարտը տեղի է ունենալու մարտին` Աֆրիկայում։ Դա անհավանական է լինելու. մենք գերազանցելու ենք բոլոր ռեկորդները։ Դա լինելու է սպորտի պատմության մեջ ամենախոշոր իրադարձություններից մեկը»,- ասել է լեգենդար Թայսոնը:

Այս մենամարտի մասին պաշտոնապես հայտարարվել էր սեպտեմբերին, բայց ժամկետը հայտնի չէր:

Leave a Comment