Կրեմլը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի խոսքերի հետ. Պեսկով


Միջազգային


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի տարածքային իրավիճակի վերաբերյալ մեծապես համընկնում են Մոսկվայի դիրքորոշման հետ։

Այս մասին գրում է Ria.ru-ն:

«Սա շատ կարևոր հարցազրույց է և կարևոր հայտարարություն։ ՆԱՏՕ-ի թեմայի, տարածքների թեմայի, Ուկրաինայի կողմից հողերի կորստի թեմայի վերաբերյալ սա համահունչ է մեր ըմբռնմանը», – ասել է Պեսկովը։

 


Leave a Comment