Մարիա Կորինա Մաչադոյի փոխարեն Խաղաղության Նոբելյան մրցանակը ստացավ նրա դուստրը

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի դուստրն այսօր Օսլոյում նրա փոխարեն ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակը, որը շնորհվել է հանուն ժողովրդավարության ու մարդու իրավունքների տևական պայքարի համար։

Մրցանակաբաշխությանը հղած ուղերձում Մաչադոն հորդորել է համախոհներին չհանձնվել, նրա դուստրն էլ պնդել է, որ մայրը «շատ շուտով» կվերադառնա հայրենիք։ «Նա ցանկանում է ապրել ազատ Վենեսուելայում և երբեք չի հրաժարվի այդ նպատակից», – ասել է Անա Կորինա Սոսա Մաչադոն։

Նոբելյան մրցանակի այս տարվա դափնեկիրը տարիներ ի վեր պայքարել է Վենեսուելայի սոցիալիստ առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի դեմ, փորձել առաջադրվել 2023-ի նախագահական ընտրություններում։ Իշխանությունները, սակայն, նրան 15 տարով զրկել են ընտրություններում առաջադրվելու իրավունքից՝ իշխանազավթման ու բռնության կոչերի մեղադրանքով։

Leave a Comment