Մեսսին` MLS-ի մրցաշրջանի ամենաարժեքավոր ֆուտբոլիստ

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է MLS-ի մրցաշրջանի ամենաարժեքավոր ֆուտբոլիստը, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Արգենտինացին դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը 2 տարի անընդմեջ նվաճել է այս մրցանակը։

«Ոսկե գնդակի» 38 ամյա 8-ակի դափնեկիրն օգնել էր «Ինտեր Մայամիին» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել MLS-ի գավաթը: Խավյեր Մասկերանոյի թիմը եզրափակչում 3-1 հաշվով հաղթել էր կանադական «Վանկուվերին», Մեսսին այդ խաղում կատարել էր 2 գոլային փոխանցում:

Leave a Comment