Ի դեպ, Վրաստանի իշխանությունները պետական համալսարաններում կրթությունը դարձրել են լիովին անվճար՝ թե՛ բակալավրի, թե՛ մագիստրատուրայի մակարդակներում, մինչ այս անվճար էին դարձրել նաև մանկապարտեզներն ու դպրոցները։
Սա Վրաստանի կառավարության նախընտրական խոստումներից մեկն էր։ Հիշեցնենք՝ Իրակլի Կոբախիձեն ստանձնել է վարչապետի պաշտոնը 2024 թվականի փետրվարին։
Հիշեցնեմ, կրթության մասին են Նիկոլ Փաշինյանի գրեթե բոլոր ելույթները, բոլորին կոչ է անում կրթվելու։ Բայց ուսման վարձերը վաղուց հատել են 1 մլն դրամը։ Փաշինյանն ասում էր՝ այլևս ոչ մի ուսանող չի զրկվի կրթությունից գումար չունենալու պատճառով։ Բազմաթիվ է այն երիտասարդների թիվը, ովքեր գումար չունենալու պատճառով զուտ որպես երազանք են պահում բարձրագույն կրթությունը, իսկ շատերն էլ ուսումը կիսատ են թողնում գումարի պատճառով։
Իրական կրթությամբ ապահովելու փոխարեն, կրթարշավ է «Կրթությունը նորաձև է» խորագրով։
Մանրամասն՝ տեսանյութում։