«ՎԱԶ 2106» ավտոմեքենայի և ՊՆ-ում հաշվառված «Կամազ»-ի բախումից մեկ մարդ տեղում մահացել է․ ԶԼՄ

Արարատի մարզի Արարատ քաղաքի Գրիբոյեդով փողոցում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի և ՊՆ-ում հաշվառված «Կամազ» մակնիշի բեռնատարի բախումից առաջինի վարորդը տեղում մահացել է, հայտնել է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 16։10-ի սահմաններում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 2106»-ը և փակել գազաբալոնի փականը։

Վթարի փաստով կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունները։

Leave a Comment