Բրայան Մեյը բացառիկ կիթառ է նվիրել Թոնի Այոմիին

Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին հայտնել է, որ Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն իրեն բացառիկ նվեր է մատուցել՝ ձախլիկի համար նախատեսված Red Special կիթառը:

Լուսանկարը` Tony Iommi Facebook page

«Շատ շնորհակալ եմ իմ լավագույն ընկեր Բրայան Մեյին եւ կիթառի վարպետ Էնդրյու Գույտոնին այս անհավանական նվերի համար: Էնդրյուն անձամբ բերել է կիթառը, որի վրա աշխատել է երկու տարի», – գրել է Թոնի Այոմին եւ կատակով հավելել. «Փաստորեն, Սուրբ Ծնունդը ժամկետից շուտ եկավ»:

Red Special էլեկտրական կիթառը 1960-ականների սկզբին նախագծել են Բրայան Մեյն ու իր հայրը՝ Հարոլդը:

Red Special-ը Բրայան Մեյի օգտագործած հիմնական կիթառն է՝ այն կարող եք լսել Queen-ի գրեթե բոլոր ալբոմներում:

Լուսանկարը` Tony Iommi Facebook page

Ռոք երաժշտության պատմության մեջ մեծագույն կիթառահարների համբավը վայելող Թոնի Այոմին եւ Բրայան Մեյը մոտ ընկերներ են: 

1989 թվականին նրանք մասնակցել են Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնությանը, որի համար 2019 թվականին Հայաստանում արժանացել են Փառքի շքանշանի:

Leave a Comment