Այս իրավիճակը ոչ միայն խաթարում է հասարակության վստահությունը արդարադատության նկատմամբ, այլ նաև վտանգավոր նախադեպ է մարդու հիմնարար իրավունքների խախտման տեսանկյունից։
Մարդու իրավունքների օրը չի կարող լինել ձևականություն, երբ իրական մարդկանց ազատություններն ու արժանապատվությունը նստվածքի նման մնում են դատական համակարգի անկատարությունների ներքո։
Այսօր առավել քան երբևէ կարևոր է բարձրաձայնել, որ յուրաքանչյուր սահմանափակում, այդ թվում՝ ազատազրկումը, պետք է հիմնվի բացառապես օրենքի վրա, ոչ թե քաղաքական կամ անձնական մոտիվների։ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ կայացված դատավճիռը պետք է ենթարկվի անաչառ, թափանցիկ և շտապ վերանայման, իսկ նրա իրավունքների կոպտագույն խախտումները՝ անհապաղ վերացվեն։
Մարդու իրավունքների միջազգային օրը պարտադրում է ոչ թե գեղեցիկ հայտարարություններ, այլ գործողություններ։ Իսկ գործողությունը, այս դեպքում, մեկն է՝ վերականգնել Դավիթ Համբարձումյանի իրավական վիճակը օրենքի պահանջներին համապատասխան և ապահովել նրա իրավունքների լիարժեք պաշտպանությունը!!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: