Նիկոլա Պեպեն Մարոկկոյի հավաքականի հետ կապված կատակելու համար ռասիստական վիրավորանքներ է ստացել

Նիկոլա Պեպեն Մարոկկոյի հավաքականի հետ կապված կատակելու համար ռասիստական վիրավորանքներ է ստացել, հայտնում է RMC Sport-ը:

«Մենք Ալժիրին դուրս թողեցինք Աֆրիկայի գավաթի 2021թ. խաղարկության առաջին փուլում։ Երեք աստղ ունենք խաղաշապիկին, իսկ ալժիրցիները՝ երկու։ Բայց պետք է զգուշանալ մարոկկացիներից, նրանք էլ են այնտեղ։

Քանի՞ աստղ ունեն նրանք. մե՞կ։ Նրանք երևի այն ստացել են 1818 թվականին: Մենք այդ ժամանակ դեռ ծնված չէինք, նույնիսկ հայրս դեռ ծնված չէր»,- ասել է Պեպեն:

Ավելի ուշ Կոտ դ’Իվուարի հավաքականի ֆուտբոլիստն Instagram-ում հրապարակել է ռասիստական վիրավորանքներ պարունակող մեկնաբանությունների պատճենները։

«Ես ուզում եմ մեկնաբանել «սկանդալը», որը կապված է Մարոկկոյի մասին իմ խոսքերի հետ։ Մենք պարզապես կատակում էինք, ամբողջ օրը ծաղրում էինք միմյանց՝ կատակներ անելով բոլորի մասին։

Ցավում եմ, եթե իմ խոսքերը սխալ են մեկնաբանվել մարոկկացի երկրպագուների կողմից, քանի որ տեսանյութում՝ մինչև այդ բառերն արտասանելը, ես շեշտել եմ, թե որքան դժվար կլինի խաղալ Մարոկկոյի հետ Աֆրիկայի գավաթում։ Մենք միասնական ենք, ինչպես հարկավոր է Աֆրիկա մայրցամաքին»,– գրել է Պեպեն:

Մարոկկոյի հավաքականը Աֆրիկայի գավաթը նվաճել է 1976 թվականին։

Leave a Comment