
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե ԱՄՆ-ն և այլ գործընկերներ երաշխավորեն քվեարկության անվտանգությունը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մշակել իրավական փոփոխություններ, քանի որ ռազմական դրության պայմաններում ընտրությունները կասեցված են։
Զելենսկին ընդգծել է, որ ընտրությունների անցկացման հարցը Ուկրաինայի ժողովրդի որոշումն է և մերժել է պնդումները, թե իշխանությունները պատերազմը օգտագործում են ընտրություններից խուսափելու համար։ Նրա խոսքով՝ անվտանգությունն ընտրությունների անցկացման գլխավոր պայմանն է։
2019 թվականի ընտրություններում Զելենսկին հաղթել էր ընտրություններում` ստանալով ավելի քան 73% ձայն։