Ադրբեջանի այս տեսակ գործունեությունը հենց սադրանք է միջազգային իրավունքի նկատմամբ։ Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Տարոն Ղազարյանը։
«Ադրբեջանը փոքր պետություն է մեծ աշխարհում և կարծում եմ, որ այդպիսի լկտիություններ, վայրագություններ իրեն կարողանում է թույլ տալ միայն այն պատճառով, որ չկա իր վրա էական, տեսանելի ճնշում: Այսինքն միջազգային կազմակերպությունները, այլ երկրները, հումանիտար, մարդասիրական իրավունքի ներկայացուցչությունները շարժվում են բացառապես կոչերով, հայտարարություններով և իրական պարտադրանք չկա Բաքվի վրա: Կարծում եմ իրական պարտադրանք լինելու պարագայում առնվազն այսչափ լկտիություն Ալիևը իրեն չէր կարող թույլ տալ»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։