Գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի պարտականությունների անփույթ կատարման հետևանքը առաջացրել է մարդու մահ

Դեկտեմբերի 9-ին Կապանի կայազորի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել մարդու մահվան դեպքի առթիվ, որը տեղի է ունեցել ծառայողական պարտականությունների անփույթ կատարման հետևանքով։ Գործը մակագրվել է դատավոր Նապոլեոն  Օհանյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է DataLex դատական տեղեկատվական համակարգից։

Դեպքի հանգամանքները 

Գ․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա,հանդիսանալով Թիվ Ն զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ՝ կոչումով մայոր, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով ոչ պատշաճ է կատարել դրանք, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Գ․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 550 հոդվածի 3-րդ մասով, այն է սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Մեղադրյալին խափանման միջոց կիրավել է բացակայելու արգելքը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment