Այս օրը կարևոր առիթ է ոչ միայն հիշելու մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ծնունդը, այլ նաև վերահաստատելու հավատարմությունը նրա սկզբունքներին, որոնք պարտադիր են բոլոր պետությունների համար անկախ քաղաքական, աշխարհագրական, թե ռազմական հանգամանքներից: Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Խորեն Մուրադյանը։
«Այսօր՝ 21-րդ դարում տեղի է ունենում կեղծ դատավարություններ հայ ռազմագերիների դեմ, որտեղ խախտվում է նրանց իրավունքները: Հայ ռազմագերիների պահման պայմանների վերաբերյալ հասանելի տեղեկությունները ցույց են տալիս մի շարք հիմնարար խնդիրներ: Գերիները երկարատև ժամանակ զրկված են լինում ընտանիքի հետ կապ հաստատելու հնարավորությունից, ինչն իր հերթին խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի կարևոր պահանջներից մեկը»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։