Զերծ մնացեք նման հարթակներում գումարներ ներդնելուց. ՆԳՆ կիբեռոստիկանություն

ԶԳՈՒՇԱՑԵՔ! Հերթական ֆինանսական բուրգը

Նոր ֆինանսական բուրգ է տարածվում, այս անգամ djialgeriai անվանումով, որը առաջարկում է ներդնել գումարներ դռոնների ոլորտում:

Այս ֆինանսական բուրգը իր տեսակով կրկնօրինակում է Հայաստանում արդեն «փլուզված» ՍիթիԲայք նախագիծը:

Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ այսպիսի հարթակներում գոյացած եկամուտները առաջանում են ոչ թե իրական բիզնես գործունեությունից, այլ այն անձանց ներդրումներից, որոնց դուք հրավիրել եք հարթակ՝ որպես ռեֆերալներ, ովքեր էլ փաստացի վճարում են ձեր գոյացած «եկամուտը»:

Զերծ մնացեք նման հարթակներում գումարներ ներդնելուց:

Կարդացեք նաև

ՆԳՆ կիբեռոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment