Սահմանազատման օրակարգում փոփոխություն չկա, որոշ հարցերում մենք ենք շտապում, որոշ հարցերում՝ Ադրբեջանը․ այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Կարծում եմ՝ մոտ ապագայում մենք ինչ-որ մաս նույնպես կսահմանազատենք ու կունենանք այն դրական, հաճելի ու ստացված իրավիճակը, որն ունենք Կիրանցի մասում, որը դարձել է օրինակելի վայր»,- ասաց նա։
Ալեն Սիմոնյանը չբացառեց նաև Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում նախատեսված որևէ միջոցառման։
«Տարածաշրջանային որևիցե ֆորմատից դուրս մնալը, չմասնակցելը, չեմ կարծում, որ ճիշտ տրամաբանություն կլինի»,- նշեց նա: