10 դեկտեմբերի 2025 – 12:18 AMT
PanARMENIAN.Net – Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Կիպրոս կատարած այցի ժամանակ Կիպրոսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Գեորգիոս Գ-ի հետ քննարկել է Կիպրոսի օկուպացված հատվածում գտնվող եկեղեցիների վիճակը, հայտնում է կաթողիկոսությունը։
Ընդգծվել է, որ հնարավորության դեպքում անհրաժեշտ է իրականացնել այդ տաճարների իրավական կարգավիճակի հստակեցում և նախաձեռնել վերականգնման աշխատանքներ։
Արամ Ա-ն և Գեորգի Գ-ն քննարկել են նաև աստվածաբանական մի շարք թեմաներ՝ կարևորելով համատեղ դիրքորոշումների ձևավորումը տարբեր հարցերում։
Հանդիպման ավարտին Կիլիկիո կաթողիկոսը Գեորգի Գ-ին է հանձնել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ձեռագրի կրկնօրինակը, իսկ արքեպիսկոպոսը Արամ Ա-ին նվիրել է սրբապատկեր։
Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի հատվածում ևս կան հայկական եկեղեցիներ։