Բեռլինում Փաշինյանին դիմավորել են բողոքի ակցիայով․ «Ամոթ է, դադարեցրեք եկեղեցու դեմ ահաբեչությունը»

Բեռլինում Փաշինյանին դիմավորել են բողոքի ակցիայով․ «Ամոթ է, դադարեցրեք եկեղեցու դեմ ահաբեչությունը»

10 դեկտեմբերի 2025 – 12:43 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները դիմավորել են բողոքի ակցիայով։

Նրանք պարզել էին կալանվորված Բագրատ սրբազանի, Միքայել սրբազանի լուսանկարները, ցուցապաստառներ, որոնցով պահանջել են ազատ արձակել արքեպիսկոպոսներին, դադարեցնել եկեղեցու դեմ հարձակումները, հայտնում է Panorama.am-ը։

«Նիկոլ, դավաճան։ Ամոթ է, աշխարհում առաջին քրիստոնյա ազգն ենք։ Դադարեցրեք եկեղեցու դեմ ահաբեկչությունը, քաղաքական հետապնդումները»,-վանկարկել են նրանք։

Փաշինյանը Գերմանիայում է պաշտոնական այցով։ Նա հանդիպումներ է ունեցել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և ԳԴՀ Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ: Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ ևս նախատեսված են տարբեր հանդիպումներ:

Leave a Comment