Դեկտեմբեր 10,2025 12:20
«Իրանն այսօր» – Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդունել է Հայաստանում ԻԻՀ նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին:
Դեսպանն Արաղչիին է ներկայացրել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման իր ծրագրերն ու առաջնահերթությունները։
Արաղչին Հայաստանի հետ հարաբերությունները բնութագրել է որպես սերտ կապերով պատմական հարաբերություններ և ընդգծել մշակութային, աշխարհաքաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում ՀՀ հետ համագործակցության առավել զարգացման անհրաժեշտությունը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)