ԱՄՆ-ը կհարվածի Լատինական Ամերիկայում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի թիրախներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը կսկսեն հարվածներ հասցնել Լատինական Ամերիկայի ցամաքային թիրախներին՝ թմրավաճառների դեմ պայքարելու համար։

«Հիմա մենք դա անելու ենք ցամաքում։ Որովհետև ցամաքում դա շատ ավելի հեշտ է», – ասել է նա դեկտեմբերի 9-ին Փենսիլվանիա նահանգի Պոկոնո լեռան վրա ունեցած ելույթի ժամանակ։

Թրամփը խոսել է ԱՄՆ զինված ուժերի կողմից միջազգային ջրերում գտնվող նավակների հարվածների մասին, որոնք, ըստ Վաշինգտոնի, օգտագործվում են Լատինական Ամերիկայի երկրներից մաքսանենգների կողմից ԱՄՆ թմրանյութեր տեղափոխելու համար։

Սպիտակ տան ղեկավարը վերջին օրերին բազմիցս զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները շուտով կսկսի հարվածել ցամաքային թիրախներին՝ Լատինական Ամերիկայում թմրամիջոցների կարտելների դեմ պայքարի շրջանակներում:

Նա պնդել է, որ Վաշինգտոնը մանրամասն տեղեկություններ ունի տարածաշրջանում թմրանյութերի ապօրինի շրջանառության ուղիների մասին:

Leave a Comment