Արագածի, Ճամբարակի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Արագածի, Ճամբարակի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արթիկի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Սևան-Հրազդան ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։

Արթիկի, Աբովյանի, Սպիտակի, Մասիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Leave a Comment