Կամբոջայի հետ սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ թաիլանդցի զինծառայողների շրջանում զոհերի թիվը հասել է հինգի, վիրավորվել է 68 մարդ, հայտնում է Թաիլանդի ցամաքային ուժերի երկրորդ ռազմական շրջանը։
Վերջին զոհը, ըստ տեղեկությունների, 20-ամյա զինվոր է Սիսակետ նահանգից, որը գտնվում է Կամբոջայի հետ սահմանին: Ավելի վաղ թաիլանդական զինված ուժերը նույնպես հայտնել էին 68 վիրավորի մասին: Միևնույն ժամանակ, ըստ Թաիլանդի զինված ուժերի, կամբոջական ուժերը կորցրել են 61 զոհ:
Դեկտեմբերի 7-ին Թաիլանդ-Կամբոջա սահմանին տեղի ունեցան բախումներ: Երկուշաբթի օրը Թաիլանդի թագավորական բանակը հայտնեց, որ կամբոջական ուժերը վաղ առավոտյան սկսել են հրետակոծել սահմանային գոտում գտնվող թաիլանդական դիրքերը:
Թաիլանդի ռազմաօդային ուժերը պատասխանեցին՝ հարձակվելով Կամբոջայի ռազմական ենթակառուցվածքների վրա։