Մադրիդի «Ռեալի» լեգենդար, նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը հեռացել է մեքսիկական «Մոնտերեյից»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
39-ամյա իսպանացին չի պատրաստվում ավարտել կարիերան, նա ցանկանում է այլ ակումբ տեղափոխվել:
Ռամոսը հունիսից էր խաղում «Մոնտերեյում», որի կազմում մասնակցել է 19 խաղի, խփել 3 գոլ: