«Ալ Ահլիի» հարձակվող Այվան Թոնին ձերբակալվել է Լոնդոնում ծեծկռտուքի մասնակցելու մեղադրանքով, հայտնում է The Sun-ը:
Ականատեսները պատմել են, որ բարերից մեկում միջադեպ է տեղի ունեցել, երբ երկրպագուներից մեկը փորձել է լուսանկարվել հարձակվողի հետ:
Տուժածը ծեծկռտուքի հետևանքով ստացել է քթի ու մատի կոտրվածք: Միջադեպին մասնակցած երեք անձանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, մյուս երկուսին հենց տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն: