«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը կոշտ քննադատության է ենթարկել Մոհամեդ Սալահին, հայտնում է Anfield Agenda-ն:
«Անկախ նրանից, թե որքան լավ խաղացող ես, քեզ օգնություն է հարկավոր թիմակիցներից, մարզիչներից և երկրպագուներից: Կարևոր է, որ նա հիշի այս ամենը:
Սա պարզապես ամոթալի է: Հավանաբար այս ամենը խաղ է Սալահի և իր գործակալի կողմից: Սալահը հատուկ է ընտրել այս ժամանակահատվածը, որպեսզի նպաստի Սլոթի հնարավոր պաշտոնանկությանը»,- նշել է Կարագերը:
Ավելի վաղ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Սլոթը հայտնել էր, որ եգիպտացին հեռացվել է թիմից: