Ադրբեջանում տիրող իրավիճակն արտացոլում է մամուլի ազատությանը սպառնացող լուրջ վտանգը նախկին ԽՍՀՄ երկրներում. RSF



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և Բելառուսում տիրող իրավիճակը, ի թիվս այլ երկրների, հստակ ցույց է տալիս մամուլի ազատությանը սպառնացող լուրջ վտանգը նախկին ԽՍՀՄ երկրներում, ասված է «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցում։

«Վրաստանում ռուսամետ կառավարությունը շարունակում է իր համակարգված շարժումը դեպի ավտորիտար կառավարում, որը գագաթնակետին հասավ վրացի լրագրող Մզիա Ամագլոբելիի ձերբակալությամբ 2025 թվականի հունվարին։ Ադրբեջանում այժմ 25 լրագրող է բանտարկված։ Վերջապես, Ռուսաստանը երկրորդն է այն երկրների տխրահռչակ պատվանդանին, որտեղ ամենից շատ բանտարկված լրագրողներ կան. 2025 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ այնտեղ կար 48 ազատազրկված լրագրող, որոնց թվում՝ Ուկրաինայի 26 քաղաքացի»,- նշվում է կազմակերպության զեկույցում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment