Էդուարդ Սպերցյանը պատմել է «Կրասնոդարից» հեռանալու հնարավորության մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է ռուսական ակումբից հեռանալու հնարավորության մասին։

Նա Sport-express-ին տեղեկացրել է, որ կախված է հանգամանքներից՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ակումբից, թե ոչ։

«Տեսնենք, թե ինչ կլինի։ Յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի դիմաց ինչ-որ բան է հայտնվում։ Ես Եվրոպայից ոչ մի առաջարկ չունեմ»,- նշել է ֆուտբոլիստը։

Այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 25 հանդիպում, դարձել 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Սպերցյանի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ: Transfermarket պորտալը ֆուտբոլիստի ծառայության արժեքը գնահատում է 25 մլն եվրո:

Կարդացեք նաև՝

Սպերցյանը ճանաչվել է ԲԿՄԱ-ի դեմ անցկացված հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Leave a Comment