Բաքվի դատարանն անպատասխան է թողել Ռուբեն Վարդանյանի նոր միջնորդությունը

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդություն է ներկայացրել Բաքվի դատարանում. պատասխան դեռ չկա։

Արցախի նախկին պետնախարարը ցանկացել է ծանոթանալ իր «գործի» որոշ փաստաթղթերի հետ, ինչպես նաև խնդրել է դրանից հանել փաստաթղթերի մի մասը:

Հաջորդ դատական ֆարսը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին:

Leave a Comment