Եվրոպայի և ԱՄՆ-ի ջրերը մի առվով չեն հոսում, այս անգամ՝ համացանցային տիրույթում։ Եվրոպական հանձնաժողովը խախտումներ է նկատել X սոցիալական ցանցի գործունեության մեջ և ընկերությունից պահանջել է 120 մլն եվրո տուգանք։ Իլոն Մասկն ի պատասխան հայտարարել է, որ Եվրոպական միությունը պետք է լուծարվի, և ջնջել է դրա օգտահաշիվն իր հարթակից։ Հեռակա բանավեճին միացել են ամերիկացի ու եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ներառյալ ԱՄՆ նախագահ Թրամփը։