Վրաստանի պետական ​​համալսարանների մագիստրոսական ծրագրերը նույնպես անվճար կլինեն

Քաղաքականություն

09.12.2025 | 21:14

Բակալավրի աստիճան ստանալուց հետո Վրաստանի պետական ​​համալսարաններում մագիստրատուրան կդառնա լիովին անվճար։ Այս կետը ներառված է «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթում, որն այսօր սպորտի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստում ներկայացրել է իշխող «Վրացական երազանքի» կառավարության կրթության փոխնախարար Զվիադ Գաբիսոնիան։

Կրթության բարեփոխումների փաթեթը շտապ կքննարկվի խորհրդարանի կողմից։

Գաբիսոնիայի խոսքով՝ բոլոր 19 պետական ​​համալսարաններում ուսումը կդառնա անվճար, իսկ գործող դրամաշնորհային համակարգն ամբողջությամբ կփոխարինվի պետական ​​ֆինանսավորմամբ։

«Մենք բարձրագույն կրթությունը դարձնում ենք լիովին անվճար։ Սա նշանակում է, որ գործող դրամաշնորհային մոդելը կփոխարինվի պետական ​​լիարժեք ֆինանսավորմամբ։ Քվոտաների համակարգով պետական ​​համալսարաններ ընդունված ուսանողները կսովորեն լիովին անվճար՝ թե՛ բակալավրի, թե՛ մագիստրատուրայի մակարդակներում»,- ասել է նա։

Փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո պետական ​​ֆինանսավորման մոդելը կծածկի համալսարանի ուսման վարձի ամբողջ արժեքը։

Կրթական բարեփոխումների համաձայն՝ մագիստրոսի աստիճանը կտևի մեկ տարի, իսկ բակալավրի աստիճանը՝ երեք տարի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment