ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Փաշինյանը Եկեղեցին ՊՈԱԿ է ուզում դարձնել, որ ինքը նշանակի կաթողիկոս, դարձնի քաղաքական, քարոզչական մարմին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։
«Փաշինյանի համար վերարտադրվելն ամենակարևոր խնդիրն է, հասկանում է, որ վստահության պաշար չունի, դրա համար ցածր որակի սերիալներ է բեմադրում։ Նա թքած ունի Եկեղեցու վրա, ամբողջ կյանքում թքած է ունեցել, ոստիկաններով պատարա՞գ են անում, դա պատարա՞գ էր, նրա նպատակը պաշտոնը պահելն է»,- ընդգծեց Ղուկասյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում