Մեկ տարի առաջ Սիրիայում ավարտվեց Ասադների դարաշրջանը — Հայաստանի Հանրային Ռադիո

2024-ի դեկտեմբերի 9-ին ավարտվել Է Ասադների դարաշրջանը

Ճիշտ մեկ տարի առաջ այս օրը Մերձավոր Արևելքում տեղի Է ունեցել աներևակայելին՝ երկարատև ծանր բախումներից հետո Սիրիայի ընդդիմության մարտական ջոկատները մտել են մայրաքաղաք Դամասկոս, որտեղից ռուսական բանակի հատուկ ջոկատը շտապ տարհանել Է նախագահ Բաշար ալ-Ասադին ու նրա ընտանիքի անդամներին, և դեկտեմբերի 9-ին ընդդիմադիրները հայտարարել են Ասադների գերդաստանի իշխանությանը վերջ տալու մասին:

Հետագայում կառավարումը ստանձնել Է նոր նախագահը՝ Ահմադ ալ-Շարաան:

«Անցյալ տարվա հաղթանակը միայն սկիզբն Է»

Այսօր նա հայրենակիցներին դիմել Է հատուկ ուղերձով, որը ցուցադրվել Է քաղաքների հրապարակներում տեղադրված հսկայական Էկրաններին:

Ալ-Շաարան ասել Է, թե անցյալ տարվա հաղթանակն ընդամենը սկիզբն Է և հավաստիացրել, որ սիրիացիները պետք Է արմատախիլ անեն նախկին դիկտատորական ռեժիմի կիրառած հալածանքների և բռնաճնշումների գործելակերպը:

Երկիրը վերականգնելու հույս

Ալ-Շաարան ասել Է, որ Սիրիան պետք Է բոլոր սիրիացիների համար դառնա ապահով և խաղաղ հայրենիքը:

Դամասկոսում տեղի են ունեցել զորահանդես և զանազան տոնական միջոցառումներ: Հրապարակներում հավաքված մարդիկ խանդավառությամբ են արձագանքել նոր ղեկավարի ուղերձին:

Ահա սիրիացի Ահմադ Իսայի տպավորությունը. «Նախագահի ելույթը ժողովրդի կողմից շատ Էր սպասված, այն ապագայում երկիրը վերականգնելու հույս տվեց բոլորիս»:

Ռադվան Բաքրին ասել Է, թե երջանիկ Է. «Այս տարեդարձը մեկ բառով չես նկարագրի, մեծ երջանկություն, ամենագեղեցիկը նախագահի ելույթն էր, որտեղ նա խոսեց մեկ տարվա ընթացքում ձեռքբերումների, հույսերի ու նպատակների, հաջորդ փուլում իր անելիքների մասին»:

Առյուծների ձախողումը

Ասադի տապալումը շոկ Էր հենց այդ գերդաստանի համար: Սիրիան անցած կես դարում ղեկավարել են նախ Հաֆեզ ալ-Ասադը, որին անվանել են Սիրիայի «առյուծ», նրա մահվանից հետո Էլ խորհրդարանը նախագահ Է հռչակել որդուն՝ Բաշար-ալ-Ասադին, որին անվանել են «Դամասկոսի առյուծ»:

Այդ երկու «կենդանիները» հայտնի Էին ընդդիմության նկատմամբ անողոք ու դաժան վերաբերմունքով և ցանկացած ընդվզում տառացիորեն արյան մեջ խեղդելով:

2011 թվականին սկսված և ճիշտ մեկ տարի առաջ ավարտված քաղաքացիական պատերազմի ընթացքում զոհվել Է մոտ 656 հազար, տարհանվել՝ մոտ 6 միլիոն 700 հազար մարդ: Ուստի, շարքային մարդիկ խաղաղության մասին են երազում: Նրանց թվում Է նաև Դամասկոսի բնակիչ Սանաա ալ-Ալին:

«Պատկանում եմ հայրենիքիս»

«Այս օրը սիրիացիների համար ամենահրաշալի, երջանիկ օրն Է, ես իսկապես երջանիկ եմ, զգում եմ, որ պատկանում եմ իմ հայրենիքին»,- ասել Է Սանաա ալ-Ալին:

Դամասկոսի բնակիչ Մոաթ ալ-Օբայդին ասել Է, թե հնարավոր չԷ չափել սիրիացիներին համակած ուրախությունն ու երջանկությունը, չկան խոսքեր, որոնցով կբնութագրես շարքերով անցնող հարազատ զինվորներին, որոնք եկել են ոչ թե մարդկանց վրա կրակ բացելում, այլ մարդկանց պաշտպանելու համար:

Ամենամեծ մսագործը և մանկասպանը

«Փառք Աստծո, սա բռնակալի տապալման առաջին տարեդարձն է՝ աշխարհի տեսած ամենամեծ մսագործը և մանկասպանը»,- ասել Է ալ-Օբայդին:

Նոր նախագահ Ահմադ ալ-Շարաան ունի միջազգային լեգիտիմություն, նրան ընդունել են և աջակցություն են հայտնել Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Ռուսաստանի ղեկավարները:

Ալ-Շարաան նախքան հեղափոխությունը ղեկավարել Է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» անվամբ մահմեդական զինված խմբավորումը: Նա Սիրիայի անցումային շրջանի ղեկավարն Է:

Leave a Comment