Սարգիս Ադամյանը երկու գոլային փոխանցում է գրանցել

Գերմանիայի չորրորդ դիվիզիոնի` Արևմտյան Ռեգիոնալ լիգայի 18-րդ տուրում «Քյոլն II»-ը սեփական դաշտում 3-2 հաշվով հաղթել է «Բոխոլտին»։

Տանտերերից երկու գոլային փոխանցում է գրանցել Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Ադամյանը։

32-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում 12 խաղում խփել է 6 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

«Քյոլնի» երկրորդ թիմը 8-րդ տեղում է և ունի 29 միավոր։ «Բոխոլտը» 22 միավորով 10-րդ տռեղում է։

 

Leave a Comment