ԱՄՆ վարչակազմը կոչ է արել Կամբոջայի և Թաիլանդի կառավարություններին անհապաղ դադարեցնել սահմանի երկայնքով մարտական գործողությունները և միջոցներ ձեռնարկել հակամարտության լարվածության թուլացման համար, ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգները մտահոգված է Կամբոջայի և Թաիլանդի սահմանի երկայնքով մի քանի վայրերում շարունակվող մարտերի և զոհերի կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և երկու կողմերին էլ վերադառնալ հոկտեմբերի 26-ի Կուալա Լումպուրի խաղաղության համաձայնագրում նշված դեէսկալացիայի միջոցառումներին, որը ստորագրվել է Կամբոջայի և Թաիլանդի վարչապետների կողմից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի ներկայությամբ»,-ասվում է Ռուբիոյի հայտարարության մեջ։
Թաիլանդի և Կամբոջայի սահմանին բախումները սկսվել են դեկտեմբերի 7-ին։