Հայ շախմատիստները Kazakhstan Chess Cup 2025–ի առաջատարներն են

Հայ շախմատիստները Kazakhstan Chess Cup 2025–ի առաջատարներն են

9 դեկտեմբերի 2025 – 18:14 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Kazakhstan Chess Cup 2025 մրցաշարում: Տղամարդկանց մրցախաղում Արամ Հակոբյանը, 7 հնարավորից հավաքելով 4․5 միավոր, այժմ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է:

Կանանց մրցաշարում Մարիամ Մկրտչյանը և Մոնղոլիայի ներկայացուցիչ Բատխույագ Մունգուտուն ունեն 5-ական միավոր և կիսում են 1-2-րդ տեղերը, հայտնում է Արմենպրեսը։

«Kazakhstan Chess Cup 2025» շախմատի շրջանային մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 12-ին:

Leave a Comment