Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության բոլոր հանդիպումների յուրաքանչյուր խաղակեսում 3-րոպեանոց դադար կլինի, հաղորդում է The Athletic-ը։
3-րոպեանոց դադարների ժամանակ ֆուտբոլիստները զովանալու համար ջուր կխմեն: Դադարները կլինեն յուրաքանչյուր խաղակեսի 22-րդ րոպեին: Խաղի ժամանակը չի կանգնեցվի, մրցավարները հետո այդ 3 րոպեն կներառեն ավելացվելիք ժամանակի մեջ:
Մունդիալ-2026-ը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը: