https://arm.sputniknews.ru/20251209/hh-um-hanrajin-mijavajry-npastum-e-brnutjan-taratsmany-anahit-manasjany-96699977.html
ՀՀ-ում հանրային միջավայրը նպաստում է բռնության տարածմանը․ Անահիտ Մանասյանը
ՀՀ-ում հանրային միջավայրը նպաստում է բռնության տարածմանը․ Անահիտ Մանասյանը
Sputnik Արմենիա
Անահիտ Մանասյանը նշում է, որ Հայաստանում բռնությունից զերծ միջավայրի ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է։ 09.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-09T17:21+0400
2025-12-09T17:21+0400
2025-12-09T17:21+0400
անահիտ մանասյան
հհ միպ
մարդու իրավունքների պաշտպան (միպ)
բռնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93206045_0:0:2500:1407_1920x0_80_0_0_eb48ff0625738f659e470fc81db3942c.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է երկրում բռնության ցանկացած դրսևորում և ընդգծում՝ դրա տարատեսակ դրսևորումները բազմաթիվ են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը։Ըստ ՄԻՊ-ի՝ պետությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ և բավարար միջոցներ բռնության յուրաքանչյուր դեպք կանխարգելելու ուղղությամբ։Մանասյանն ընդգծում է նաև, որ ՀՀ-ում առկա հանրային միջավայրն ուղղակիորեն նպաստում է բռնության տարատեսակ դրսևորումների տարածմանը: Ընդ որում` խոսքը ոչ թե առանձին գործիչների գործունեությանը, այլ հանրային գործունեություն իրականացնող դերակատարների գերակշռող մեծամասնությանն է վերաբերում:Նշվածի մասով՝ պաշտպանը հաստատել է իր հանձնառությունը՝ համագործակցելու բոլոր դերակատարների հետ` բռնության ցանկացած ձևի կանխարգելմանն ուղղված գործիքակազմեր մշակելու և ներդնելու հարցում։Պաշտպանն ընդգծել է՝ բարձրացված հարցի ուղղությամբ միջոցներ ձեռնարկելը կրում է օրակարգային բնույթ, իսկ դրա հապաղումը սպառնալիք է հանրային անվտանգությանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93206045_277:0:2500:1667_1920x0_80_0_0_0be17c393a94cc95e4f093d45324715c.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անահիտ մանասյան, հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), բռնություն
անահիտ մանասյան, հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), բռնություն
Բաժանորդագրվել
Անահիտ Մանասյանը նշում է, որ Հայաստանում բռնությունից զերծ միջավայրի ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է երկրում բռնության ցանկացած դրսևորում և ընդգծում՝ դրա տարատեսակ դրսևորումները բազմաթիվ են։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՄԻՊ աշխատակազմը։
«Հայաստանում բռնությունից զերծ միջավայրի ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է։ Բռնության յուրաքանչյուր դեպքով անհրաժեշտ է ողջամիտ ժամկետում իրականացնել բազմակողմանի և արդյունավետ քննություն, իսկ մեղավոր անձինք՝ պատասխանատվություն կրեն։ Միևնույն ժամանակ, պաշտպանն արձանագրում է, որ նշվածն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ ՄԻՊ-ի՝ պետությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ և բավարար միջոցներ բռնության յուրաքանչյուր դեպք կանխարգելելու ուղղությամբ։
Մանասյանն ընդգծում է նաև, որ ՀՀ-ում առկա հանրային միջավայրն ուղղակիորեն նպաստում է բռնության տարատեսակ դրսևորումների տարածմանը: Ընդ որում` խոսքը ոչ թե առանձին գործիչների գործունեությանը, այլ հանրային գործունեություն իրականացնող դերակատարների գերակշռող մեծամասնությանն է վերաբերում:
Նշվածի մասով՝ պաշտպանը հաստատել է իր հանձնառությունը՝ համագործակցելու բոլոր դերակատարների հետ` բռնության ցանկացած ձևի կանխարգելմանն ուղղված գործիքակազմեր մշակելու և ներդնելու հարցում։
Պաշտպանն ընդգծել է՝ բարձրացված հարցի ուղղությամբ միջոցներ ձեռնարկելը կրում է օրակարգային բնույթ, իսկ դրա հապաղումը սպառնալիք է հանրային անվտանգությանը։