Թայլանդը ռազմական գործողություն են սկսել կամբոջական զորքերը իր տարածքից վտարելու համար


Միջազգային


Թայլանդի ռազմածովային ուժերը գործողություն են սկսել Տրատ նահանգում՝ կամբոջական զորքերը Թայլանդի տարածքից վտարելու համար: Այս մասին հաղորդում է The Nation թերթը։

Թայլանդի հետախուզությունը գրանցել է կամբոջական զորքերի և սարքավորումների կենտրոնացումը Թայլանդի կողմից վերահսկվող սահմանային տարածքում: Ռազմածովային ուժերի խոսնակ Պարատ Ռաթանչայֆանի խոսքով՝ չնայած Թայլանդի երկխոսություն հաստատելու ջանքերին, Կամբոջան դուրս չի բերել իր ուժերը, այլ դրանք համալրել է հատուկ նշանակության ուժերով, դիպուկահարներով և բազմակի հրթիռային համակարգերով՝ ամրացնելով նրանց դիրքերը:

Ռաթանչայֆանը նշել է, որ կամբոջական զորքերը փորել են պաշտպանական խրամատներ, տեղակայել ծանր զենքեր և օգտագործել անօդաչու թռչող սարքեր՝ թայլանդական օբյեկտներն անընդհատ վերահսկելու համար:

 


Leave a Comment